Անվանի ջրացատկորդ, Եվրոպայի բազմակի չեմպիոն Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում ավարտվել է Հայաստանի ջրագնդակի առաջնությունը: Եզրափակչում մրցել են «ORWR Երևանն» ու «Արմադան»: Դիմակայությունում գրանցվել է 19:11 հաշիվը: Երրորդ տեղի համար պայքարում «Ատլանտը» 18:14 հաշվով առավելության է հասել «Տիտանի» նկատմամբ: Առաջնության լավագույն դարպասապահ է ճանաչվել Սարեն Վարդանյանը («Տիտան»), պաշտպան՝ Ռաֆայել Անտոնյանը («ORWR Երևան»), լավագույն հաձակվող՝ Հրաչ Մարգարյանը («Արմադա»): Տեղեկությունը վերցված է Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ